Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը հնարավոր է` այցելի Հայաստան

Հռոմի պապը հնարավոր է` այցելի Հայաստան
09.01.2016 | 11:20

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր է` 2016-ին այցելի Հայաստան՝ հաղորդում է World Religion News կայքը: Նախկինում հայտարարվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին` 2016-ի ապրիլին, Հռոմի պապի Հայաստան հնարավոր այցելության մասին, այնուամենայնիվ, տեղեկությունը դեռևս չի հաստատվել: Կայքը հիշեցնում է Հռոմի պապի խոսքը, որ ինքը հույս ունի այցելել Հայաստան, սակայն «ծեր է, իսկ նման ուղևորությունները շատ ծանր են»:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ